Louis Vuitton նորաձևության տունը գնել է աշխարհում ամենախոշոր ալմաստներից մեկը

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը գնել է աշխարհում ամենախոշոր ալմաստներից մեկը` 1758 կարատ զանգվածով, որը կանադական Lucara Diamond Corp. հանքարդյունաբերական ընկերությունն արդյունահանել է Բոթսվանայում, հայտնում է The New York Times թերթը:
Անցյած տարվա ապրիլին Lucara Diamond Corp. ընկերությունը հայտարարել էր Բոթսվանայում 1758 կարատ զանգվածով մուգ գույնի և խոշոր չափսի ալմաստի արդյունահանման մասին:
Ընկերության տվյալներով՝ այս չմշակված քարը մարդկության պատմության մեջ ամենախոշոր և այսօրվա դրությամբ Բոթսվանայում արդյունահանված ամենամեծ ալմաստն է: Ալմաստը կշռում է մոտ 352 գրամ:
Աշխարհահռչակ Louis Vuitton ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բյորկին հրաժարվել է նշել քարի ձեռքբերման գինը, սակայն հայտնել է, որ դա «միլիոններ» է արժեցել:
«Կարծում եմ, որ որոշ մրցակիցներ կզարմանան (նրանով, որ Louis Vuitton-նն է դարձել քարի գնորդը)… Ոչ ոք չի ակնկալում, որ մենք նման կարևորություն կտանք բարձրակարգ դասի զարդերին: Կարծում եմ, որ սա որոշակի գրավչություն կավելացնի և կարթնացնի արդյունաբերությունը»,- նշել է Բյորկին:

Թերթը մեջբերում է նաև Անտվերպենի ալմաստի բորսայի նախկին ղեկավար, փորձագետ Մարսել Պրյուվերի կարծիքը, ըստ որի «աշխարհում առվազն 10 մարդ կա», որ գիտի, թե ինչպես վարվի այդպիսի քարի հետ և պատրաստ կլինի վճարել դրա համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )