Վանեցյանը պետք է լուրջ համակարգ կուսակցություն ունենա, որը կլինի ցանցային տարածում ունեցող, եթե ուզում է հաջողվել

Ամենայն հավանականությամբ Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում կհամալրվի եւս մեկ կուսակցությունով, որը կղեկավարի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սա ըստ էության, Հայաստանի երրորդ Հանրապետության մեջ կլինի եզակի կուսակցություն, որը կղեկավարվի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի կողմից, ով նաեւ այսպես ասենք «չերեւացող իրականության» «մաստերներից» է, երկրի ամենաինֆորմացված մարդկանցից մեկը եւ ունի գեներալի կոչում։ Ըստ մամուլի հրապարակումների, կուսակցությունը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում։ Ու այս պահին, բացի հանրային տրամադրություններ ուսումնասիրելուց, բացի հասկանալուց, թե ինչ գործունեություն է այն ծավալելու, պետք է ճշտել, թե ինչ գաղափարախոսության է այն հետեւելու։ Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ օրինակներ, երբ ձեւավորվել են լիդերակենտրոն կուսակցություններ։ Դրանք սովորաբար երկար կյանք չեն ունեցել, անկախ այն հանգամանքից, թե ինչ գաղափարախոսության են հետեւել։ ՔՊ-ն էլ բացառություն չէ։ Այն ավելին՝ առանց գաղափարախոսության լիդերակենտրոն կուսակցություն է։ Եվ բացի այդ, պետք է ձեւավորել կուսակցություն համակարգ, որտեղ համակարգը կկարողանա կենսունակ կերպով գործել նաեւ առանց լիդերի անմիջական ցուցումների։ Սա գրավական է, որպեսզի կուսակցությունը դառնա ցանցային կառույց եւ հիմնվի հատկապես տեղական մարմինների վրա։ Հիշենք, Հանրապետականի պարտությունը քաղաքական ասպարեզում հենց դրանով էր պայմանավորված, որ հետադարձ կապը, տեղական կառույցների ընդգրկվածությունը գլխավոր որոշումների կայացմանը, չկար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )