Սաուդյան Արաբիան կստեղծի ֆուտբոլի կանանց լիգա

Սաուդյան Արաբիայում որոշում է կայացվել ստեղծել ֆուտբոլի կանանց լիգա։ Լիգայի առաջին խաղերը կկայանան մայրաքաղաք Էր-Ռիյադում եւ Դամամում։ Այս մասին հայտնում է sportbox.ru-ն։ Մինչեւ 2018 թվականը, հիշեցնենք, որ սաուդական միապետությունում կանայք զրկված էին ֆուտբոլային հանդիպումներին մարզադաշտ այցելություններից, սակայն գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդի հրահանգով կանանց նման իրավունք տրվեց։ .Սաուդական ֆուտբոլի ֆեդերացիայում կարծում են, որ կանանց ֆուտբոլային լիգայի ստեղծումը կնպաստի, որպեսզի կանայք ավելի ներգրավվեն սպորտում եւ ունենան հաջողություններ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )