Նույնիսկ իրեն քննադատողների հանդեպ Նիկոլը վարվում է Սերժի նման
Ինչպես հայտնի է, դեռ իշխանափոխությունից առաջ պտտվում էին տարատեսակ խոսակցություններ այն մասին, որ ԱԱԾ-ն, թողած բան ու գործ նստած է ֆեյսբուքներում եւ այլուր այն ժամանակվա ընդդիմությանը հսկելու գործի վրա։ Ասում էին, որ այն ժամանակ հսկել են բոլոր այն ժամանակվա ընդդիմադիրներին փորձել հնարավորինս չեզոքացնել նրանց, հարկ եղած դեպքում նաեւ ինչ ինչ հարցեր հիշեցնելով։ Եվ այժմ էլ, կարծես թե շատ բան չի փոխվել։ Ու եթե նախկինում ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներն ու աշխատակիցները հսկում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա շրջապատին, ապա պարզվում է, հիմա էլ հսկում են նրանց, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին։ Ու սա այն դեպքում, երբ ավելին, քան մինչեւ իշխանափոխությունը, Հայաստանն այսօր ավելի լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Նույնիսկ իրեն քննադատողների հարցում Փաշինյանը օրինակ է վերցնում Սերժ Սարգսյանից, հասկանալի է վախենալով աթոռը կորցնելուց։
