Սպանդանոցների խնդիրը մեր մարզում առաջիկայում լուծված կլինի

Արարատի մարզի 2020 թվականի ծրագրերը թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաև սպանդանոցների թեմային։
«Որոշների մոտ տպավորություն է, թե մարզը անասնապահական մարզ չի, բայց, ինչպես գիտեք, ամենամեծ բողոքի ակցիաները մեր մարզում եղան, նույնիսկ ճանապարհ փակվեց։ Ինձ թվում է առաջիկայում մեր մարզում սպանդանոցային խնդիրը կարելի է լուծված համարել, քանի որ կան ռեալ ներդրողներ,որոնց հետ ես հանդիպել եմ։ Մենք քարտեզագրել ենք արդեն՝ որտեղ է ավելի ճիշտ կառուցել, որպեսզի բնակավայրերից հավասարաչափ հեռավորության վրա լինի, քարտեզի վրա ներդրողներին 17 հարմար վայր ենք առաջարկել, որտեղ կարող են կառուցվել, առաջարկվել է նաև շարժական սպանդանոցների տարբերակը»,-ասաց մարզպետը։
«Հրապարակի» հարցին, թե ովքեր են ներդրողները, Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքացիներ են, մեր հայրենակիցները։ Կան նաեւ ֆերմերներ, ովքեր իրենց սեփական սպանդանոցն են ցանկանում կառուցել և կարող են իրենց ծառայությունը մատուցել հայրենակիցներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )