Թեեւ Ֆրանսիան հայտարարել է, որ ապաքինվել են իր տարածքում գտնվող բոլոր կորոնավիրուս ունեցող հիվանդները, սակայն Ֆրանսիայում տուրիստական հոսքը կրճատվելլ է 30-40 տոկոսով։
Կորոնավիրուսը չի կարող չշրջանցել նաեւ Հայաստանի տնտեսությունը։ Մեզ համար տնտեսական գերակա ճյուղ հռչակված տուրիզմի հիմա կարող է հայտնվել հարվածի տակ։ Տուրիստական ընկերություններն արդեն այսօրվանից պետք է մտածեն այդ մասին, դիվերսիֆիկացնելով իրենց թիրախային խմբերը, եւ երկրները։ Հայաստանը չունի այն հնարավորությունը, որ փակի իր բոլոր սահմանները ու նստի մեկուսացված։ Իսկ ամեն մի նոր ժամանող տուրիստական խումբն իր մեջ պոտենցիալ վտանգ է կրելու։ Ու այնպես էլ չէ, որ կորոնավիրուսը նահանջում է, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսում է հնարավոր պանդեմիայի հայտարարման մասին։ Ստացվում է, որ տնտեսական ցուցանիշն ու բնակչության անվտանգությունը դրվելու են կշեռքի հակառակ նժարներին։ Անուշտ անվտանգությունից վեր բան չկա, ուստի, հասկանալի է, որ տնտեսությունը հայտնվելու է ծանր վիճակում։
