Ռուսաստանը կփոխհատուցի Բելառուսին՝ <<կեղտոտ նավթի>> համար
Բելառուսը արձանագրություն են ստորագրել, որով Ռուսաստանը որպես փոխհատուցում Բելառուսին՝ «Դրուժբա» նավթամուղով «կեղտոտ» նավթ առաքելու համար, մեկ բարելի դիմաց կզեղչի 15 դոլար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Բելառուսական կողմը հայտարարել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ փոխհատուցման վճարման մանրամասների շուրջ։ Վճարումները փոխանցվելու են Մոզիրսկի նավթավերամշակման գործարանին։ Բելառուսական կողմը նաեւ հայտարարել է, որ կեղտոտ նավթի դիմաց Սլովակիան, Չեխիան ու Հունգարիան արդեն փոխհատուցում ստացել են։
