Լոնդոնում հաստատել են ԵՄ հետ բանակցությունների մանդատը
Բրիտանական կառավարական կոմիտեն հաստատել է այն մանդատը, որով իրականացվելու են ԵՄ հետ գործակցության բանակցությունները «Բրեքսիտից» հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Դաունինգ-Սթրիտի իր աղբյուրներին։
«Մեր մոտեցման համաձայնեցումը անցավ անխոչընդոտ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ հետ կառուցողական երկխոսության սկելուն։ Մեր հիմնական խնդիրը մեր տնտեսական եւ քաղաքական անկախության վերականգնումն է սկսած 2021 թվականի հունվարի մեկից»,- ասել է բրիտանական կառավարական աղբյուրը։
Նշենք, որ ավելի վաղ համանման մանդատ էր հաստատել նաեւ ԵՄ-ն՝ Լոնդոնի հետ բանակցելու համար։ Բանակցությունները կսկսվեն մարտ ամսին։ Անցումային փուլը, որը մեկնարկել է «Բրեքսիտից» հետո, կտեւի մինչեւ այս տարվա վերջ։ Հետագա հարաբերությունների կարգավորումների համար կողմերը կունենան 9 ամիս։
