<<Իմ քայլից>>Մարությանին ասել են, որ կինն այլևս չխառնվի քաղաքապետի գործերին

«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանը միջեւ, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։
Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով եւ անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։
Ըստ էության, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց եւ առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաեւ կնոջ հետ եւ լսել վերջինիս։
Բանն այն է, որ թերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։ Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երեւանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )