Քիչ առաջ Երևանում գեներալ է ձերբակալվել. պատճառը հայտնի է
ArmDaily.am -ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը ձերբակալվել է։ Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ Ֆարխոյանին ձերբակալել է ԱԱԾ-ն քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս պահին տեղեկատվությունը փորձում ենք ճշտել իրավապահ մարմիններից։
