Տաք ձմեռը Ռուսաստանում բավական լուրջ խնդիրներ կառաջացնի
Բնապահպանները արդեն այժմվանից են նախազգուշացնում, որ Ռուսաստանում այս տարվա անոմալ տաք ձմեռը մի շարք խնդիրներ կառաջացնի։ Մասնավորապես, հնարավոր է ամառվա ամիսներին անհետանան մոծակները եւ բացի այդ, կրճատվեն գետային ձկնատեսակների պոպուլյացիաները։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ջրային խնդիրների ինստիտուտի ղեկավար Վիկտոր Դանիլով-Դանիլյանին։
Ըստ գիտնականի, պատճառն այն է, որ տաք եղանակի պատճառով մոծակներն ու միջատները արթնանում են, ու չգտնելով սնունդ իրենց համար՝ ոչնչանում։ Գետաբնակ ձկների պոպուլյացիաներն էլ կկրճատվեն, քանի որ նրանք սնվում են մոծակների թրթուրներով։
