Ոստիկանությունը զգուշացնում է
Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի՜ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենանց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի անվտանգության նկատառումներից ելնելուվ վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»:
