Անտոնիու Գուտերեշը խնդրանքով դիմել է Մոսկվային եւ Վաշինգտոնին
ՄԱԿ-ը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է անում երկարաձգել Հարձակողական ռազմավարական նշանակության սպառազինությունների կրճատման մասին համաձայնագրի գործողության ժամկետը / СНВ-3/։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ՄԱԿ-ն անհանգստացած է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի համաձայնագիրը դադարել է գոյություն ունենալ։ Նման իրավիճակում, ըստ Գուտերեշի, ավելանում է միջուկային զենքի տարածման ռիսկայնությունը։Եթե СНВ-3-ի գործողությունն էլ չերկարաձգվի, ապա միջուկային զենքի չտարածման վերահսկողության բոլոր մեխանիզմները կարող են հարցականի տակ հայտնվել։ Նշենք, որ նշված համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։
