ՀՀԿ-ի գրասենյակում հանրային ընդունարան կգործի

ՀՀԿ-ն հայտնում է, որ գրասենյակում այսուհետ գործելու է հանրային ընդունարան:
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )