Ուհանից տարհանված ֆրանսիացիներն արդեն հայրենիքում են

Ֆրանսիական երկրորդ ինքնաթիռն է Ուհանից օդ բարձրացել, հայրենիք վերադարձնելով եւս 250 հոգու, որոնք դուրս են բերվել կորոնավիրուսի բռնկման օջախից։ Նրանք այժմ գտնվում է հարավային Ֆրանսիայի Իստր քաղաքում։ BFMTV-ն հաղորդում է, որ առաջին թռիչքով տարհանվել էր 200 մարդ։ Բոլոր տարհանվածները Իստրում տեղավորվել են հիվանդանոցում՝ երկշաբաթյա կարանտինի տակ։ Նշվում է, որ բացի Ֆրանսիայի քաղաքացիներից, ինքնաթիռում եղել են նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք կհանձնվեն իրենց երկրների առողջապահական հաստատությունների հսկողությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )