Իտալացի գիտնականները կարողացել են մեկուսացնել կորոնավիրուսը
Իտալաիայի Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները կարողացել են մեկուսացնել կորոնավիրուսը, ինչը էական նվաճում կարող է հանդիսանալ վերջինիս դեմ պատվաստանյութի ստեղծման գործում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։ Նախարարը մանրամասնել է, որ հարուցչի մեկուսացումը լայն հնարավորություն է ստեղծում վիրուսի բնույթը հասկանալու եւ տարածումը կանխելու գործում։ Իտալիայի առողջապահական գերատեսչության ղեկավարը ասել է, որ այս գիտական բացահայտումը հասանելի կլինի ողջ միջազգային հանրության համար։
