13 միլիարդ դոլար է վաստակել՝ 15 րոպեում

«Ամազոն»-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը 13,2 միլիարդ դոլարով հարստացել է 15 րոպեում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը, նշելով, որ հարստանալու պատճառը եղել է «Ամազոնի» բաժնետոմսերի՝ միանգամից 12 տոկոսով թանկացումը հունվարի 30-ին, որով բաժնետոսմի արժեքը հասավ 2,1 հազար դոլարի։ Գնաճն էլ պայմանավորված է եղել այն բանով, որ ընկերությունը եռամսյակը փակել է հիանալի արդյունքներով, վերլուծաբանների մռայլ կանխատեսումները հօդս ցնդեցնելով։ Ընկերության եկամուտը կազմել է 87,4 միլիարդ դոլար, մեկ բաժնետոմսի եկամտաբերությունը կազմել է 6,47 դոլար՝ 4,11-ի փոխարեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )