Ուկրաինացի նավաստիների դեմ հարուցված գործը ՌԴ-ում անժամկետ կասեցվել է

Ռուսաստանի ԱԴԾ քննիչները անժամկետ կասեցրել են ուկրաինացի նավաստիների դեմ հարուցված քրեական գործը, ովքեր մասնակից են եղել Կերչյան նեղուցում տեղի ունեցել ռուս-ուկրաինական հայտնի ծովային միջադեպին՝ 2018 թվականին։ Այս մասին հայտարարել է նավաստիների փաստաբան Նիկոլայ Պոլոզովը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։ Քննությունը հետաձգվել է, քանի որ նրանք գտնվելու վայրը հայտնի է։ Փաստաբանն ասել է, որ քննությունը դեռեւս չի կարող բոլոր քսանչորս նավաստիների մասնակցությունն ապահովել եւ միաժամանակ նաեւ հավելել, որ այս կասեցումը ընդամենը իրավական խայծ է եւ կբողոքարկվի, քանի որ ցանկացած պահի գործը կարող է վերաբացվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )