Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 200-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 213-ի։ Վիրուսով վարակվածների թիվը Չինաստանում 9 356 է։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Գրանցվել է 1,22 հազար նոր հիվանդացության դեպք՝ 17 քաղաքներում։ Ավելի վաղ խոսվում էր ավելի քան 7000 վարակակրի մասին։
Նշենք, որ Չինաստանի բոլոր նահանգներում արդեն առնվազն մեկ վարակակիր կա։ Այն տարածվել է նաեւ մի շարք այլ երկրներում եւ ընդլայնում է տարածման աշխարհագրությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )