Նովոսիբիրսկում սահմանապահները ՌԴ կարմիր գրքում ներառված ձկնատեսակների 110 կիլոգրամ խավիար են հայտնաբերել
Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները կանխել են Խաբարովսկի երկրամասում անօրինական ճանապարհով ձեռք բերված ՌԴ Կարմիր գրքում ներառված թառափային ձկնատեսակների խավիարի ներմուծումը Մոսկվայի մարզ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
«Հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 110 կիլոգրամ Կալուգայի և ամուրյան թառափի խավիար: Ըստ նախնական գնահատականների` ՌԴ ջրային կենսաբանական ռեսուրսներին հասցված վնասը կազմել է ավելի քան 23 միլիոն ռուբլի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 258.1 հոդվածի 1-ին կետի համաձայն հարուցվել է քրեական գործ:
