Լոնդոնը կաջակցի հակառուսական սանկցիաներին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Լոնդոնը կաջակցի Ղրիմի միացման հետ կապված հակառուսական սանկցիաներին։ «Այսօր Լոնդոնը միջազգային գործընկերների հետ հասկացնում է Մոսկվայոին, որ չենք համաձայնվելու եւ չենք ընդունելու Ղրիմի եւ Ստավրոպոլի անօրինական բռնակցումը Ռուսաստանին։ Սանկցիաներին աջակցելով, մենք կստիպենք լուրջ գին վճարել նրանց, ովքեր փորձում են Ղրիմն եւ Սեւաստոպոլը ներառել Ռուսաստանի կազմ»,- հայտարարել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նշենք, որ ԵՄ-ն ընդլայնել էր հակառուսական սանկցիաները եւս յոթ անձի ավելացնելով այդ «սեւ ցուցակում»։
