Ով խոսի Կոկորդիլոսների մասնագետ Գարիկը պետք է լռի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է իր հարցազրույցներից մեկում, որ եթե գրիչը զոռով են նվիրում ապա դա կարելի է համարել քծնանքի նշան։ Խոսքը բնականաբար Նիկոլ Փաշինյանի հայտնի գրիչային էպոպեայի մասին է, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի անառողջ երեւակայության հիմնավորման։ Ով ով խոսի, բայց Գարիկ Սարգսյանը պետք է լռի։ Սեփական թիմը խայտառակող, պետական պաշտոնյային հատուկ գրագիտության նվազագույն բազայի խիստ դեֆիցիտ ունեցող այս երիտասարդ իշխանականը Ոսկետափ գյուղին “փուռը տալուց” եւ Սերժ Սարգսյանի դեմ սպանության կանխման մասին բարձրաձայնելուց եւ այդպիսով հանցագործության մասին հաղորդում տալուց հետո, հիմա էլ որոշել է կաշպիրովսկիաբար հայտարարել, թե Թովմասյանը զոռով է գրիչը նվիրել։ Դե այնքան որքան “կոկորդիլոսները ոչ թե լող լող լող, այլ ծիվ ծիվ ծիվ” ապա այդքան էլ Թովմասյանը քնծնող էն էլ գրիչով։ Բայց ժողովուրդ, հասկանում եք չէ, որ Փաշինյանն էնքան էժան քծնանքի արժանի պետք է լինի որ հարյուր դոլարանոց գրիչով կարելի լինի փորձել քծնել։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )