Սպասվում է ՀՀ ԱԳ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում
Այսօր Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ Նախարարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով։ Սա երկու նախարարների՝ այս տարվա առաջին հանդիպումն է, կարծես թե։ Նշենք, որ նախարարական հանդիպումը անցկացվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Երկու նախարարներն էլ արդեն ունեցել են առանձին հանդիպումներ խաղաղարար միջնորդների՝ համանախագահների հետ։
