ԱՄՆ-ում ցուցադրել են <<ձնե մարդու>> նոր լուսանկարները
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի տրանսպորտային դեպարտամենտը ցուցադրել է «ձնե մարդու» նոր լուսանկարները։ Դրանք արվել են Շերմանի բարձրլեռնային շրջանի կիրճում։ Լուսանկարներում երեւում է, թե ինչպես փրչոտ, ծուռթաթ արարած, որը հիշեցնում է «ձնե մարդուն», կանգնած է ծառերի մոտ։ Նշենք, նրան անվանում են ամերիկյան միջավայրում, նաեւ՝ բիգֆուտ։ Ֆիքսվել է նաեւ, թե ինչպես է մարդանման արարածը ընթանում ձյան վրայով։ Մասնագետները արձանագրել են նաեւ նրա ոտնահետքերը։

