Կմնա՞ Հարթենյանը, թե՞ ոչ

Այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ փակ նիստը։ Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը համացանցում տարածելու միջադեպը։
Քիչ առաջ նիստին շտապող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ իր համար ևս անընդունելի է Հարթենյանի արարքը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )