Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, և դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով. Գ. Պետրոսյանը՝ իմքայլական պատգամավորի հայտարարության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ ամբիոնից իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հնչեցրած այն մտքին, թե 100 հազար մարդ սխալվել է ԲՀԿ-ին ձայն տալով: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այդպես է լինում…
Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, և դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:
Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո առաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի…
Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո…
Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի…»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )