Այո՛, սխալվել եք սիրելի հայրենակիցներ. Արթուր Մանուկյան

«Ես գտնում եմ, որ 100 հազար մարդ սխալվել է ԲՀԿ-ին ձայն տալով:Մարդիկ բիզնեսմեններ են չէ, թող զբաղվեն բիզնեսներով: Երբ մարդը բիզնեսով է զբաղվում վտանգներ են առաջանում: Ենթադրենք մարդն ունի ՀԷԿ և մենք քննարկում ենք ՀԷԿ-երի մասին օրենք. պարզ է՝ ինքն իր շահերն է պահելու: Օբյեկտիվության դաչիկ՝ ցուցիչ չկա, որ տեսնես ինքը օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ըստ նրա խորհրդարանը ԲՀԿ-ի տեղը չէ:
Ընտրողների կամքին չեմ բռնանում, պարզապես ասում են, որ սխալվել են, ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն խորհրդարանի հնաբնակներից է՝ Արթուր Մանուկյանն ասաց.

«Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք մի քանի անգամ սխալվել են, ինչ կա դրա մեջ: Այո՛, սխալվել եք սիրելի հայրենակիցներ, ԲՀԿ-ին ընտրող սիրելի՛, հայրենակիցներ: Այո՛, իմ կարծիքով՝ սխալվել եք, գուցե ես եմ հենց հիմա սխալվում »,-ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )