Հանքի փլուզման հետեւանքով առնվազն չորս մարդ է զոհվել Ինդոնեզիայում

Ինդոնեզիայում հանքի փլուզման հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Նրանց դիակները փրկարարներն արդեն հանել են փլատակների տակից։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ջամբի նահանգում։
Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ պաշտոնական վարկածի, հանքում փլուզման պահին եղել է վեց մարդ։ Մյուս երկուսն ամենայն հավանականությամբ կարողացել են փրկվել՝ թաքնվելով որեւէ տեղ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )