Իտալական 35 իմաստուն ասույթ

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր առած-ասացվածքները, ուսանելի պատմություններն ու իմաստուն առակները: Դրանք անցնում են բերնեբերան, սերնդեսերունդ:
Իտալիան ոչ միայն Վերածննդի դարաշրջանի հանճարների հայրենիքն է, այլ նաև կոլորիտային ժողովուրդ ունեցող երկիր է: Դյուրազգաց, կենսուրախ, գինու և գեղեցիկ կանանց սիրահար իտալացիները գիտեն` ինչպես ապրել:
1.Կնոջ հետ վիճելու երկու ձև կա: Ոչ մեկն էլ չի գործում:
2. Ավելի լավ է մեկ օր ապրելառյուծի պես, քան100 տարի ոչխարի պես:
3. Հյուրերը նման են ձկան. երեք օր հետո հոտում են:
4. Կյանքը նման է ամանորյա եղևնու. միշտ գտնվում է մեկը, ով ջարդում է խաղալիք գնդերը:
5. Աստված, փրկիր ինձ ընկերներից, իսկ թշնամիներիս ես ինքս կհաղթեմ:
6. Ով ճանաչում է իրեն, ճանաչում է ողջ աշխարհը:
7. Բավական չէ պարզապես փող ունենալ, պետք է նաև այն ծախսել կարողանալ:
8. Եթե ուզում ես, անհնարին ոչինչ չկա:
9. Մի դատիր մարդկանց նրանով, ինչ նրանց մասին ասում են:
10. Գինին և ընկերությունը, եթ հին չեն, կոպեկ չարժեն:
11. Եթե ստում ես, կարճ կապիր:
12. Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին. կարող ես ուշադրության արժանի ինչ-որ բան իմանալ: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
13. Թշնամին վտանգավոր է, եթե պարտված է թվում:
14. Երբ խաղն ավարտվում է, արքան ու խաղազինվորը ընկնում են միևնույն տուփը:
15. Վրեժը ուտեստ է, որը պետք է սառը մատուցել:
16. Գեղեցկությունը առանց բարության նման է որակը կորցրած գինուն:
17. Ավանակ ծնվածը ձի չի մեռնի:
18. Չկա ավելի վատ աշխատանք, քան անելն ու ձևափոխելը:
19. Ուզում ես քեզ գնահատեն՝ մեռիր:
20. Ոչ ոք չի ուզում միայնակ լինել, նույնիսկ` դրախտում:
21. Ամեն ինչ Աստծուց է, բացառությամբ` կնոջ:
22. Սերը, կրակը և հազը մարդկանցից չես թաքցնի:
23. Սիրո պատերազմում հաղթում է նա, ով թողնում հեռանում է:
24. Անշտապ ծերությունը երկարակեցության գրավականն է:
25. Միայն ձեր իսկական ընկերը ձեզ կասի, որ ձեր դեմքը կեղտի մեջ է:
26. Ձեռք մի տուր խնդրին, քանի դեռ խնդիրը ձեռք չի տվել քեզ:
27. Աշխարհը համբերատարներինն է:
28. Հույսը լավ է նախաճաշին, սակայն` վատ է ընթրիքին:
29. Մի փորձիր գետի խորությունը երկու ոտքով:
30. Որ երկրում որ կլինես, գործիր այն սովորույթներով, որոնք կգտնես:
31. Չկա խաղաղություն այն հավաբնում, որտեղ աքլորը լռում է, իսկ հավը` աղմկում:
32. Ուրիշի խորհուրդը ընդունիր կամ մերժիր, բայց քոնից հետ մի կանգնիր:
33. Աստված սիրում է խոսել նրանց հետ, ովքեր լռում են:
34. Մարդուն ավելի շատ փոխում է կյանքը, քան` գրքերը:
35. Ինչ սահմանված է քեզ համար, ոչ ոք չի կարող վերցնել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )