Գյումրու ԲԿ-ում քննարկվել են անաֆիլակտիկ շոկի արագ ճանաչման և բուժօգնության հարցերը

Ինչպե՞ս արագ ճանաչել անաֆիլակտիկ շոկն ու ճիշտ կազմակերպել անհետաձգելի բուժօգնությունը. այս թեմայով Գյումրու բժշկական կենտրոնում անցկացվել է մասնագիտական սեմինար։

 

Սեմինարը վարել է Երևանի գլխավոր ալերգոլոգ, Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների ասոցիացիայի նախագահ Կրիստինա Ջամալյանը։

 

Հանդիպմանը ներկա էին կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Գևորգյանն ու փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

 

Քանի որ սուր ռեակցիաների վտանգ կա բժշկական օգնության ցանկացած փուլում, քննարկմանը մասնակցում էին կենտրոնի բոլոր բաժանմունքների ներկայացուցիչները։

 

Անդրադարձ է եղել արագ արձագանքման կարևորությանը, ներկայացվել է նաև «Ալոկ» դեղամիջոցը։

 

Շարունակական կրթությունն ու զգոնությունը մեր ամենօրյա աշխատանքի կարևորագույն մասն են՝ ցանկացած իրավիճակում բուժառուին արագ և արդյունավետ օգնելու համար։

Share This