Ես կլինեմ առաջինը, ով կմենամարտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին
UFC-ի թեթև քաշայինների դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հույս ունի, որ RAF-ի ղեկավարությանը կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել UFC-ի անվանի մարտիկների հետ։ Նա նշել է Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի անունները՝ ցանկություն հայտնելով մրցել ուժեղ ըմբշամարտիկների հետ։
Ծառուկյանը նշել է, թե պատրաստ է առաջինը կանգնել նրանց դեմ և ցույց տալ իր հնարավորությունները։ Հայ մարզիկը խոսել է RAF 15-ի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, գրում է Championat-ը։
Վերջերս նա հաղթել է Աբու Դաբիում կայացած RAF Abu Dhabi-ում՝ Նեյման Գրեյսիի դեմ։ Մենամարտը Crossover ձևաչափով ավարտվել է առաջին ռաունդում՝ 10:0, տեխնիկական գերազանցությամբ, ինչը դարձավ նրա իններորդ հաղթանակը Real American Freestyle-ում (ինը հաղթանակ, մեկ պարտություն)։
