Ավտովթար Կոտայքում․ վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են Mitsubishi և Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Բախման հետևանքով Mitsubishi-ը կողաշրջվել է, կոտրվել է նաև առջևի անվահեծերից մեկը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները։

Ֆոտոլրագրողը նշում է, որ Toyota-ն թույլատրելի հատվածում կայանված էր, երբ դեպի Երևան ընթացող Mitsubishi-ը բախվել է նրան, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։

Share This