Գյումրու բժշկական կենտրոնի բուժառուները շնորհակալություն են հայտնում բուժանձնակազմին՝ հոգատարության և մասնագիտական աշխատանքի համար

Գյումրու բժշկական կենտրոնի բուժառուներն ու նրանց հարազատները իրենց երախտագիտությունն են հայտնել կենտրոնի բուժանձնակազմին՝ մասնագիտական աշխատանքի, հոգատարության և սրտացավ վերաբերմունքի համար։

 

Ասյա Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել սրտաբանական բաժանմունքի բժշկուհի Ասյա Ղաբուզյանին՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, հոգատարության և բուժառուի առողջական վիճակի նկատմամբ շարունակական ուշադրության համար։ Նրա երախտագիտության խոսքերն ուղղված են նաև բաժանմունքի բուժքույրերին ու մայրապետներին՝ իրենց նվիրված աշխատանքի համար։

 

Ջուլիետա Հարությունյանն իր շնորհակալությունն է հայտնել ակնաբուժական կենտրոնի ղեկավար Գոհար Վարոսյանին և բժշկուհի Աստղիկ Սուքիասյանին՝ սրտացավ ու բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև բուժաշխատողներ Գայանեին, Մարիեին, Արմինեին և Սուսաննային՝ հոգատար վերաբերմունքի համար։

 

Շնորհակալ ենք մեր բուժառուներին և նրանց հարազատներին՝ վստահության ու գնահատանքի համար։ Նման խոսքերը ոգեշնչում են մեր թիմին՝ շարունակելու իր պատասխանատու աշխատանքը նույն նվիրումով և հոգատարությամբ։

 

Գյումրու բժշկական կենտրոնում յուրաքանչյուր բուժառուի առողջությունն ու բարեկեցությունը մեր առաջնահերթությունն են։

Share This