Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության կաթնամթերքի արտադրամասում իրականացրել է ստուգում։ Լաբորատոր փորձաքննությամբ «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7% և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանում պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
