«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները բժշկի ուղեգրի հիման վրա դատապարտյալին տեղափոխել են ատամնաբուժական կլինիկա, որտեղ նա ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից։
Մինչ դատապարտյալի մուտքը սանհանգույց՝ ծառայողները կատարել են զննություն և խոզանակի տակդիրի տակից հայտնաբերել պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է մարիխուանային նմանվող բուսական զանգված՝ 0,7 գրամ քաշով։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
