Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կան տուժածներ

Նոյեմբերի 18-ի գիշերը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում՝ տեղական ժամանակով 02:48-ին (Երևանի ժամանակով՝ 04:48-ին), մոտ 121 կմ խորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել է Բուզեու քաղաքից շուրջ 61 կմ հեռավորության վրա։

Ցնցումները զգացվել են Բուխարեստում ու Ռումինիայի այլ քաղաքներում, ինչպես նաև Մոլդովայում և Ուկրաինայում։ Քիշնևում նկատվել են երկու հաջորդական ցնցում, իսկ Ուկրաինայում՝ մի շարք մարզերում։ Ռումինական տվյալներով տուժել է երկու մարդ, եղել են խուճապի նոպաներ։

Մոլդովայում գործարկվել է հնարավոր հետևանքների մասին տվյալների հավաքագրման մեխանիզմը։ Ուկրաինացի սեյսմոլոգները մագնիտուդը գնահատել են 5,6, առանձին բնակավայրերում ուժգնությունը՝ 4–5 բալ։

Share This