«Սա մենք չենք մոռանալու». Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եղբոր՝ Սեդրակի կալանքին՝ պատմելով նաև նրա որդու՝ Դավիթի 10-ամյակի մասին։

Քոչարյանի խոսքով՝ ծննդյան օրվա կապակցությամբ Դավիթի հետ այցելել են բանտ, որպեսզի կալանավորված հայրը կարողանա անձամբ շնորհավորել որդուն։

«Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի»,- գրել է նա։

Քոչարյանը քննադատել է դատավորներին, քննիչներին և դատախազներին՝ նշելով, որ քաղաքական ցանկություններն իրականացնողները հենց նրանք են։

«Սա մենք չենք մոռանալու»,- եզրափակել է Լևոն Քոչարյանը։

Share This