Թիվ 10-ը շարունակում է քարոզարշավը․ հանդիպումներ Շենավանում, Շիրակամուտում և Լուսաղբյուրում

Սպիտակ համայնքում նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Այսօր քարոզարշավի մասնակիցները հանդիպումներ են ունեցել Շենավան, Շիրակամուտ և Լուսաղբյուր բնակավայրերի բնակիչների հետ։

Հանդիպումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արամ Խաչատրյանը, Նոնա Հովհաննիսյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Ռոման Համբարձումյանը, Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Ավետիսյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Լոռու մարզի համայնքների ղեկավարներ։

Քարոզարշավի ընթացքում ներկայացվել են առաջիկա ծրագրերն ու համայնքի զարգացման տեսլականը։ Կարևորվել է բնակիչների հետ անմիջական շփումը, նրանց խնդիրները լսելն ու առաջարկները քննարկելը։

Քարոզարշավի մասնակիցների ուղերձը մեկն է՝ համատեղ աշխատանք, բնակիչների ներգրավվածություն և Սպիտակ համայնքի զարգացում։

🗳 Ընտրական ցուցակի համարը՝ 10։

Միացե՛ք, ձեր մասնակցությունը կարևոր է։

Share This