Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներիսիյանին, դատապարտեց 2 տարի 5 ամիս ազատազրկման, սակայն որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան մինչև նրա նորածին դստեր 6 տարեկան դառնալը։
Ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։
