Փարաքարի սպանության գործով մեղադրյալի պնդումը․ «Եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, ասա՝ դու ես արել»
Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել, ասել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը
«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ, ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»,- նշել է նա:
