Անուշ Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին՝ «Սկսնակ բիզնեսմեն» ծրագրի աջակցության համար

«Սկսնակ բիզնեսմեն» ծրագրի շրջանակում ստացած աջակցության համար Անուշ Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին և «Իմ քայլը» հիմնադրամին։

Իր հրապարակման մեջ Զուրաբյանը նշել է, որ իր համար կարևոր է կանանց նախաձեռնություններին աջակցությունն ու սեփական բիզնեսը զարգացնելու հնարավորությունը։

Նա ընդգծել է, որ նման աջակցությունը մեծ մոտիվացիա է առաջ շարժվելու, սեփական նպատակներին հասնելու և բիզնեսում կայանալու համար։

Անուշ Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ կանանց կողքին լինելու և նրանց ինքնուրույն կայանալու հնարավորություններ ընձեռելու համար։

Share This