Բեթմենի լեգենդար մոտոցիկլետը վաճառքի է հանվել․ արժեքը՝ մինչև 1,2 միլիոն դոլար
Բեթմենի մոտոցիկլետը հանվել է վաճառքի 1,2 միլիոն դոլարով. կան նաեւ այլ իրեր
Բեթմենի մոտոցիկլետը, որը հանդիսատեսին ծանոթ է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» (The Dark Knight) ֆիլմից, հանվել է աճուրդի։
Propstore աճուրդի տան գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Լեյնը CNN-ին հայտնել է, որ «Բեթփոդի» (Batpod) արժեքը կարող է հասնել 1,2 միլիոն դոլարի:
Տրանսպորտային միջոցի հայեցակարգը, որին տվել էին «Գազան» (The Beast) մականունը, մշակել էին ինքը՝ Նոլանը, և ֆիլմի բեմադրող նկարիչ Նաթան Քրոուլին։ Դիզայնը կյանքի կոչելու պատասխանատվությունը ստանձնել էր «Օսկար» մրցանակակիր Քրիս Քորբուլդը։ Մեքենայի արտաքին թաղանթի տակ տեղադրված է Honda-ի 750 խմ ծավալով շարժիչ, իսկ անիվների տրամագիծը 31 դյույմ է։
Ըստ Լեյնի՝ տրանսպորտային միջոցը չափազանց անհարմար է եղել դերասանների համար, իսկ հնարքներ կատարող մասնագետների (կասկադյորների) համար այն կառավարելը դեռ ավելի դժվար է ։
