Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցում անցկացվել է «Գիր և հավատք» խորագրով միջոցառում
Դասվար Ալլա Ասլանյանի ղեկավարությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում փոքրիկները ներկայացրել են հայ գրի ստեղծման պատմությունը, հավատքի նշանակությունը և հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։
Երեխաները պատմական դրվագների, արտասանության և ելույթների միջոցով անդրադարձել են հայ գրի ու հավատքի անքակտելի կապին՝ ներկաներին տեղափոխելով դեպի մեր ազգային ինքնության ակունքները։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծել է, որ գիրը պարզապես հաղորդակցության միջոց չէ, այլ ազգային հիշողության, պատմության, մշակույթի և ինքնության պահպանման կարևորագույն գրավական։
