Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանով
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» կրծքանշանով։
ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ դիվանագետն արժանացել է պարգևին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
