«Ադեկվադ»-ի ստեղծման պատմությունը․ հիմնադիրներից մեկը բացահայտել է փակագծերը.Տեր-Նակալյան

2018ի աշունն էր, «Ադեկվադ» հաղորդումը արդեն մի քանի ամիս է, ինչ կար ու դարձել էր «հաԳահեղափոխական», այսինքն՝ մասսայական փսիխոզին չտրված մարդկանց отдушина-ն:

 

Չփորձեք հերքել ու մեղմացնել. այո՛, բոլոր նրանք, ովքեր 2018ի գարնան իրադարձությունների տակ էին մնացել, հենց մասսայական փսիխոզի զոհ էին, անգամ եթե դրանից մի քանի ամիս, կամ մի քանի տարի հետո դարձի եկաք, որովհետև չի կարող առողջ դատողություն, չմթագնած բանականություն ու կայուն հոգեվիճակում գտնվող մարդը տեսնի հանրահավաքի բեմից հայհոյախառը «բանաստեղծություն» արտասանող երեխու և էդ նողկալի պերֆորմանսին ծափահարող բազմություն, մարդկանց դռների դևվող դագաղներ և պատուհանների տակ հայհոյանքներ վանկարկող խաժամուժ, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ, իրենց զորանոցները թողնող ու միտինգների միացող վայ-զինվորականների, ոստիկանականության դեմը կալյասկեքով նորածինների շարող մամաների և «խաղաղության պատ» կազմող հոգևորականնդրի ու վերջապես ռաֆինացված Նիկոլ՝ իրեն հիստերիկ էմոցիոնալ պոպուլիստական ղժղժոցով ու դատարկաբանությամբ ու համարի, որ էդ այդ ամենից կարող է ինչ-որ լավ բան ծնվել…

 

Ինչևէ, աշնանն արդեն կար թեկուզ մարգինալության հետ սահմանակցող «հակահեղափոխական» ծրագիր, կար հավաքատեղի, որը հենց հակահեղափոխական որջ լինելու փաստով «Որջ» էլ կոչվում էր ու կար համակիրների ատոմիզացված խումբ, որը ձգտում էր կոնսոլիդացվել: Ես էլ այդ խմբից մեկն էի ու արդեն ամռանից ակտիվորեն մասնակցում էի «Որջի» բոլոր հավաքներին, բայց այն ժամանակ ես «ԱդեկվաԴ»ից չէի՝ BlogNewsի Կոստյան էի:

 

Եվ ահա աշնանը Արթուր Դանիելյանը մի օր առաջարկեց հանդիպել ու բան քննարկել: Նա ինձ առաջարկեց սահմանել, թե ինչ է պետությունը, ինչի համար է այն և ինչպես պետք է պետությանը վերաբերվի քաղաքացին: Որոշ ժամանակ քննարկելուց հետո մենք իրար փոխլրացնելով եկանք հետևյալ ձևակերպմանը. պետությունը ռեպրեսիվ գործիքակազմով օժգված անհրաժեշ գոյացություն է, որի նպատակն է ապահովել ազգի հարատևությունը ներկայում ու ապագայում, իսկ քանի որ ոչ մեր պետությունն է կայացած (Նիկոլին՝ վարչապետ ունեցող ոչինչ չի կարող լինել կայացած), ոչ էլ սոցիումն է պետականամետ իր մեծամասնության մեջ (Նիկոլի նման դեմագոգ պոպուլիստին 90+ տոկոս վարկանիշ ձոնող սոցիումը չի կարող լինել պետականամետ), ապա մեր իրականության պայմաններում պետք է պայքարել ու ապրել նրա համար, որ ձևավորվի սոցիում, որը պետությանը կվերաբերվի ոչ թե էգոիստ ու հիմար պահանջկոտ երեխայի նման, այլ հենց պետությանը կընկալի որպես սեփական զավակ, որի համար պետ է նեղություն քաշել, ներդրվել, մեծացնել ու փայփայել, որպեսզի ապագայում այդ պետությունը կարողանա կատարի իր գլխավոր ֆունկցիան՝ ապահովել այդ սոցիումի ու ազգի հարատևությունը պատմական հոսանքում:

 

Կարելի է ասել, որ հենց այս խոսակցությունը Ադեկվադ միաբանության ստեղծման առաջին արարներից մեկն էր: Դանիելյանն ասաց, որ իր նպատակը յութուբյան թեկուզ գերհաջողակ փոդքասթ ունենալը չէ, այլ եղբայրություն ստեղծելն է, որի ամբողջ նպատակը կլինի մեկը՝ հայկական պետություն ունենալը: Ինձ էլ առաջարկեց լինել այդ միաբանության հիմնադիր անդամներից մեկը՝ դրանից բխող պատասխանատվության ու ռիսկերի ողջ բեռով: Ես համաձայնվեցի:

 

Ահա և իմացաք Ադեկվադի ստեղծման սակրամենտալ դրվագներից մեկը: Արթուրն արդեն երեք շաբաթից ավել է, ինչ գտնվում է ֆիզիկական անազատության մեջ, բայց ի՞նչ եք կարծում, դա մե՞ծ գին ու զրկանք է մարդու համար, որը համարում է, որ դա հետևանք է նրա, որ իր զավակի՝ պետության համար է պայքարում: Օրինակ անձամբ դու, այս տողերն ընթերցո՛ղ, քո երեխու բարօրության համար չէի՞ր նստի, մի՞թե ամեն գնով կխուսափեիր դրանից:

 

Այնպես որ, ամեն ինչ լավ է, գալիք շաբաթ կլինի Արթուրի խափանման միջոցի բողոքարկման նիստը, որի հետ, անկեղծ ասած, մեծ հույսեր չենք կապում, որովհետև հստակ հասկանում ենք, որ պետություն ունենալ ցանկացողներս բաց առճակատման մեջ ենք հակապետության՝ «Իրական Հայաստանի», իսկ ավելի ազնիվ կլինի ասել՝ «Արևմտյան Ադրբեջան» կերտող օկուպացիոն վարչախմբի հետ, որոնք նպատակ են դրել լռեցնել մեզ ու ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր ուզում են ունենալ հայկական պետություն և պատրաստ են վերբերվել դրան, որպես սեփական զավակի: Մեզ համար նստելն ի՞նչ է, որ. չկա տենց հալածանք, որին մենք պատրաստ չեն հանուն մեր զավակի, առավել ևս, որ նման «առիթով» հալածվելը նաև քրիստոնեական մեծագույն առաքինություն է:

 

Մի՛ վախեցեք հալածվելուց, առավել ևս մի՛ վախեցեք սրանց նման ողորմելի հալածողներից, որոնք իրենց սերունդների հետ նզովյալ են լինելու մեր պետության պատմությունում այն աստիճան, որ իրենց ժառանգները ազգանուններն են փոխելու: Վախեցեք այդ նզովյալների պես լինելուց, վախեցեք էդ նզովյալների հետ լինելուց, որովհետև հենց դա է ճորտությունը՝ անհայրենիք, անինքնասեր, անպատիվ, էգոցենտրիկ, մորթապաշտ ու նյութապաշտ անբովանդակ և անիմաստ գոյությունը քռքաշ առաջ տանելը:

 

Արթուրն ազատ է, դուք ձեզ նայեք

 

#ԱզատությունԱրթուրին #չվախեք

 

* Լուսանկարը նորաստեղծ Ադեկվադ միաբանության առաջին արտագնա այցերից մեկի ժամանակ է արվել՝ Կապանում:

Share This