Փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Ոչ մի պաշտոնյա անպարտելի չէ».Վարդուհի Սարգսյան
Օրեր առաջ հաղորդում էի ներկայացրել այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում խոչընդոտել են իմ փաստաբանական գործունեությանը ։ Այսօր Քննչական կոմիտեից տեղեկացա, որ իմ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երբ արատավոր երևույթները դառնում են գործելակերպ, իսկ դու համակերպվում ես սեփական պետության ներսում քո իրավունքների խախտումների հետ, այլևս բարոյական իրավունք չունես բողոքելու որևէ այլ անօրինականության կամ անարդարության դեմ։
Ես նպատակ չունեմ, որ որևէ մեկը հետապնդման ենթարկվի, բայց ոչ մի պետական մարմին և ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իր լիազորությունների շնորհիվ իրեն անպարտելի զգա։
