ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներ

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ: Այս մասին Ambion.news-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին կոմիտեից:

Share This