«Իդեալական հարսի» դժոխքը․ երբ ընտանիք կազմելը նշանակում էր դառնալ սեփական կյանքիդ գերին

...Իդեալական ընտանիք ձևավորելու համար՝ ճիշտ լվացք փռելը շատ կարևոր էր: Ըդիկ հատուկ արվեստի գործ կհամարվեր: Նախ տղամարդ-կնիգմարդ շորերը՝ իրար կողքի բդի չընգնեին, ներքնաշորերը դրսի շորերի հետևի շարքը բդի մնային, նասկիները թաք-թաք, բայց իրանց զույգի կողքով ու ամենակարևորը ճաշակով` գույները համապատասխանեցրած բդի փռեին (երևի լվացք էնելուց առաջ հատուկ կընտրեին էն շորերը, օր փռելուց սազեն իրար հետ, կապ չուներ մաքուր էին, թե կեղտոտ): Ամեն մայլա մէ հարսըմ կար, օր ի ծնե իդեալական լվացք կփռեր. կնայեիր ու հավեսդ գուկար: Էդ՝ մյուս կիսուրներին ամենաշատ ներվայնացնող փաստն էր ու հարսերին ծեծել տալու առիթներից մեկը:

«Ծանր հղիություն տանել» ֆոռմատը հեչ չէին ընդունվի կիսուրներիի կողմից: Թե քանիմ անգամ տնքտնքային հարսները ուրեմն վրեքը բդի առնեին, օր հիվնդոտ են ու էդ փաստը թաքցնելով ներխուժել էն ուրիշի ընտանիք, թե չէ` հարի ծննդաբերության վերջին օրը, լվացքի տաշտերը վեր ու վար էնելով, իրանց գործը բդի էնեին: Բժշկի էրթալն էլ մինչև երեխա ունենալը հեչ պարտադիր չէր. ոչ էխո կար, օր սեռ տեսնեին, ոչ էլ նամուսի բան էր փորները ցցած խալխի դեմը ման գալը: Կիսուրներն օր տրամադրություն կունենային, մեկըմ աչքները կքցեին հարսների երսին ու ամենաուժեղ էխոյից տոչնի կորոշեին երեխի սեռը. «Քա աղջի, ինչղ էլ գեշըցել ես, հաստատ աղջիկ բդի բերես» ու ինչպես միշտ, ամեն առիթ օգտագործելով մեղադրյալի աթոռին կդնեին հարսներին. «Ըբը տղես ըդո՞ր էր արժանի, ըբը ի՞նչղ բդի էրթա կորի իրանց ցեղի ազգանունը, ըբը հարևանները չե՞ն թքե իրանց լաշին»:

Նորածինների հըմար ծախս էնելը կսահմանափակվեր աչքալուսանքի շոկոլադով: Մնացած պարագաները կռիշից կիջըցնեին` լյուլկա, կայլասկա, բոխճա, բարուր: Իրանք էն տեսկի կնիգ էին էղել, օր ըդոնք սաղ պահելով սերընդեսերունդ կփոխանցեին: Մինչև ծննդաբերելը հարսները ըդոնք սաղ ժավելի բերան կուդաին, կճերմըկցնեին ու ուժասպառ կերթային հիվանդանոց փոքրիկ կիսուրիկին կամ կեսրարիկին տուն բերելու, որդև այլ տարբերակ իսկի չէր շրջանառվի` էրեխեն բդի կամ տատի, կամ պապի անունը կրեր:

Հարսը օր երջանկացած դուրս կգրվեր հիվանդանոցից ու տուն գուկար, կմտածեր՝ էդ էրեխեն շատ բան բդի փոխե իրա կյանքում: Բայց արի ու տես, օր էրեխեն էլ լրիվությամբ իրան չէր պատկանե: «Տատիկի լողցրած թոռները առողջ կեղնին» հին խորաթեն հեռու կտաներ հարսին էդ գործից: Մառգանցովկով ջուրը կբռնեին, ու առանց էն էլ կարմիր էրեխին, կմտցնեին մեջը, քանիմ անգամ սապնելուց հետո՝ տատը կանցներ ակռոբատիկ շարժումներին, նախ ոտ ու ձեռը կքաշքշեր որ էրեխի աճը համաչափ էրթա, ջրից հանելուց էլ անպայման քանիմ անգամ երկարավզիկ կեներ (երևի էդ ջրային պրոցեդուրաների շնորհիվ էր, օր էդ վախտերը ողնաշարի գրիժա ըսածը չկար, գրիժեն մենակ մեծ մարդկանց մոտ՝ ու փորից դուս էկած կեղներ): Ոչ հարսի ներքին ճիչը կլսեին, ոչ էլ էրեխի անկաջ ծագող ղըժժոցը: Արագ արագ ձեռ ու ոտը զգաստ պահած՝ ուպակովկա կենեին յոթը շերտ բարուրի մեջ ու, օ~ երջանկություն, կփոխանցեին հարսի ձեռը՝ օր կերակրեր ու քնցներ (էդ մէ թերմաշ բանն էլ օր կռնանային էնեին՝ էլ ինչերին էր պետք ուրիշի աղջիկը՝ իրանց տան մեջ):

Երրորդ էրեխից հետո հարսը արդեն իրավունք ուներ ձեռը դեպի ճաշի շերեփը երկըրցնելու ( իրեք էրեխեն մինիմալն էր, էդ որոշման մեջ էլ հարսը չէր խառնվի., ինչքան օր կիսուրը որոշեր, ըդքան էլ կբերեր): Կիսուրը հարսի էփած ճաշի ամանից հոտ կքաշեր, պնչները կոլորեր, հետ կդներ կռիշկեն ու իրա հըմար առանձին ճաշ կեփեր: Իհարկե, տղեն էլ անպայման մամայի էփածից կուդեր, հանկարծ ու հանկարծ փորձվեր խախտել մենյուի դասավորությունը, էլի հարսին բաժին կհասներ էն խորաթեքը, թե.

– Մինչև քու մարդդ դառնալը ինքը իմ տղես էր, ու չփորձվիս էդ կապը կտրես՝ տղիս քեզնով էնես: ( իհարկե կային հարսներ, օր կբաշարեին էդ կապը կտրել ու իրանց մարդկանց հետ առանձին կապրեին, իրանք էն հարսներն էին, ում հետևից անպայման կիսուրը կսեր. «շատ գովացինք ալիխան, ելավ քաքեց պատուխան» ու բաց կթողնեին իրանց ձեռի տակից):

Էրեխեքը կմեծնային. հարսները արդեն իրավունք կստանային ըդոնց դասի, պարապունքների տանելու պատրվագի տակ քաղաք դուս գալ, մարդու երես տեսնել, ու արդեն դպրոցն ավարտելու համար էրեխի հետ նկարվելուց կտեսնեին, օր մազերը սիպտըկել է, կհասկնային օր կյանքերը անցել է ու ապրելու համար տակը բան չի մնացել:

Էս կյանքում հեչ բան հավերժ չէ ու կիսուրի վերջն էլ մէ օրըմ գուկար: էն աղջիկն օր հարս էր էգել էրեխա-էրեխա ու իրա էրեխեքի հետ մեծըցել էր կիսաքաղցր, կիսալեղի կիսուրի քովը, կյանքի մէ ուրիշ պատկերացում չուներ ու անհամբեր կսպասեր իրա տղի բանակից գալուն, օր ինքն էլ ստանար գերի պահելու վեհ արտոնությունը ու էրթար աղջիկ ուզելու:

Share This