Դավիթ Սարգսյանը՝ դիլիջանցիների վստահության համար․ «Դիլիջանը բոլորիս տունն է, իսկ նրա ապագան՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը»

Սիրելի՛ դիլիջանցիներ,

 

Շնորհակալ եմ բոլորիդ՝ վստահության ու աջակցության համար։

Այս հաղթանակը մեզ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացու, ով իր ձայնով մասնակցեց Դիլիջանի ապագայի ձևավորմանը, բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեր կողքին էին, հավատացին մեր աշխատանքին և իրենց աջակցությունը հայտնեցին։

 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին՝ նվիրված աշխատանքի, միասնականության և անցած ճանապարհի համար։

Գիտակցում եմ, որ այս վստահությունը պարտավորեցնող է։ Մեզ սպասում է մեծ աշխատանք, և մեր առաջնահերթությունը լինելու է համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին հետևողականորեն անդրադառնալը:

 

Դիլիջանը բոլորիս տունն է, իսկ նրա ապագան՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։

 

Շնորհակալ եմ վստահության համար։

Share This