«Ոսկե նուռ 2026». պարի հանրապետական մրցույթ-փառատոնը՝ Վանաձորում
Հոկտեմբերի 17-ին Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Վան Փրոդաքշն» կազմակերպության «Ոսկե նուռ 2026» պարի հանրապետական մրցույթ-փառատոնը։
Մոտ 2000 պարող իրենց տպավորիչ ելույթներով բեմը լցրեցին շարժման, գույների ու հույզերի գեղեցկությամբ՝ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի պահեր։
Առանձնահատուկ ոգևորություն էր առաջացնում ազգային պարարվեստը, որն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի հարուստ մշակույթը, դարավոր ավանդույթներն ու անկոտրում ոգին։
Մանրամասները` տեսանյութում
